Adjarabet mobile

ArmenianBetting Writing
Adjarabet mobile

Adjarabet ընկերությունը վրացական ընկերություն է, որն իր գործունեությունը սկսել ծավալել հայկական շուկայում ոչ այդքան վաղ անցյալում՝ 2017 թվականին։ 5 տարիների ընթացքում ընկերությունը գործարկել է բավականին մեծ խաղային և սպորտային իրադարձություններով համալրված պաշտոնական կայք, տարբեր ակցիաներ և բոնուսներ, ինչպես նաև շատ ու շատ այլ առաջարկներ։ 

Սակայն բուքմեյքերական ընկերությունը դեռևս չի գործարկել iOS և Android օպերացիոն համակարգերի համար աշխատող հավելվածներ, ինչը ներկա, արագ զարգացող աշխարհում, որտեղ գերիշխում են թվային տեխնոլոգիաները, կարելի է համարել հիմնական թերություններից մեկը։ Այնուամենայնիվ այն օգտատերերը, ովքեր ցանկանում են հասանելիություն ունենալ կայքի պաշտոնական հատվածին, կարող են օգտվել դրա բջջային տարբերակից, ինչն ունի բավականին պարզ ու հեշտ ինտերֆեյս։ 

Օգտատերերի փորձը

Adjarabet բուքմեյքերական ընկերության պաշտոնական կայքի բջջային տարբերակը հնարավորություն է տալիս օգտվել բոլոր այն ֆունցկիոնալ առաջարկներից, որը տրամադրում է բուքմեյքերի կայքը։ Այդպիսի առաջարկների թվում կարելի է ներառել ինչպես կայքում գրանցվելու և խաղային հաշիվներին հասանելիություն ստանալու գործառույթները, այնպես էլ խաղային հաշիվներին գումարներ մուտք անելու և շահած գումարների ելքագրում իրականացնելու ֆունկցիաները։ 

Բացի այդ, կայքի բջջային տարբերակում կարելի է խաղադրույքներ իրականացնել նախախաղային և Live իրադարձությունների վրա և դիտել սպորտային իրադարձությունների ուղիղ հեռարձակումներ և վիճակագրական տվյալների գրաֆիկական իլյուստրացիաներ ։ Պաշտոնական կայքի բջջային տարբերակից կարող են օգտվել բոլոր օգտատերերը՝ անկախ նրանից, թե ինչ օպերացիոն համակարգով է աշխատում սարքավորումը։ 

Adjarabet.am բջջային տարբերակը հասանելիություն է ապահովում ավելի քան 30 տարբեր սպորտաձևերի իրադարձություններին, Պոկերին, Բլոտին և այլ սեղանային խաղերին։ Խաղադրույքներ կատարելու գործընթացը անհամեմատ պարզեցված է, գործում են «մեկ հպումով» կամ «արագ» խաղադրույքներ կատարելու համակարգեր։ 

Օգտատերերը կարող են գրանցվել կամ անցնել նույնականացում անմիջապես հեռախոսից՝ առանց այցելելու բուքմեյքերական ընկերության պաշտոնական կայք։ Ինտերֆեյսն ու դիզայնը համապատասխանեցված են պաշտոնական կայքի գույներին։ Բջջային հավելվածների փոխարեն օգտագործվող այս տարբերակը ապահովում է ընկերության սպասարկման կենտրոնի հետ արագ և անվտանգ կապ հաստատելու հնարավորությունը։ 

Ինչպե՞ս ներբեռնել Adjarabet-ի հավելվածները

Adjarabet-ի բջջային հավելվածները հասանելի չեն, ինչը կարող է դժգոհություններ առաջացնել որոշ օգտատերերի մոտ , սակայն պետք է նշել, որ դրանց փոխարեն բուքմեյքերական ընկերությունն առաջարկում է պաշտոնական կայքի բջջային տարբերակը, որը հասանելի է բոլոր օպերացիոն համակարգերով աշխատող սարքավորումների համար։ 

Բջջային տարբերակին հասանելիություն ստանալու համար պարզապես պետք է հեռախոսի միջոցով այցելել պաշտոնական կայք, որն էլ ավտոմատ կերպով Ձեզ կուղղորդի դեպի բջջային տարբերակը։ Հիմնականում բջջային տարբերակի այցելության համար հեռախոսներում կարգավորումների փոփոխություն կամ թարմացում չի նախատեսվում, ինչը կարելի է դրական կողմ համարել ։

armenianapp1

Live խաղադրույքները

Հայաստանում գործող վրացական Adjarabet բուքմեյքերական ընկերությունը ինչպես իր պաշտոնական կայքում, այնպես էլ կայքի բջջային տարբերակում, առաջարկում է կատարել նախախաղային և Live խաղադրույքներ՝ օրդինար, էքսպրես և տոտալիզատոր տեսակներով։ 

Կայքում առաջարկվում է օրվա ամենահարմար խաղային իրադարձություններից կազմված էքսպրես տեսակի խաղադրույք, որը ավտոմատ կերպով ավելացվում է խաղադրույքի կտրոնում և ցանկության դեպքում օգտատերերը կարող են ընդունել այն։ Բջջային տարբերակի առավելությունների թվում կարելի է նշել այն, որ հնարավորություն է ընձեռվում ուղիղ հեռարձակումների միջոցով հետևել սպորտային իրադարձություններին կամ դրանց վիճակագրական տվյալների գրաֆիկական իլյուստրացիաներին։ 

Adjarabet mobile

Մուտքագրումներն ու ելքագրումները Adjarabet-ի հավելվածում

Adjarabet բուքմեյքերական ընկերության պաշտոնական կայքում, ինչպես նաև բջջային տարբերակներում, հասանելի են Հայաստանում մուտքագրումների և ելքագրումների բազմատեսակ տարբերակներ , որոնք ներկայացված են ստորև՝ 

Վճարման եղանակ

Մուտքագրման ժամանակահատված

Միջնորդավճար

Նվազագույն գումար

Ելքագրման

ժամանակահատված

Visa

Միանգամից

0%

100 դրամ

1 աշխատանքային օր

Mastercard

Միանգամից

0%

100 դրամ

1 աշխատանքային օր

Arca

Միանգամից

0%

100 դրամ

1 աշխատանքային օր

iDram

Միանգամից

0%

100 դրամ

1 աշխատանքային օր

Telcell

1 աշխատանքային օր

0%

100 դրամ

Միանգամից

EasyPay

1 աշխատանքային օր

0%

100 դրամ

Հնարավոր չէ

Mobidram

1 աշխատանքային օր

0%

100 դրամ

Հնարավոր չէ

ATM

Հնարավոր չէ

0%

100 դրամ

Միանգամից

HayPost

Հնարավոր չէ

0%

100 դրամ

Միանգամից

Աջակցություն

Ինչպես բուքմեյքերական ընկերության պաշտոնական կայքում, այնպես էլ դրա բջջային տարբերակում, օգտատերերը կարող են հետադարձ կապ հաստատել ընկերության սպասարկման բաժնի աշխատակիցների հետ ։ Կապի հիմնական միջոցները հեռախոսային զանգն ու առցանց հաղորդագրություններն են։ 

Բջջային տարբերակը հնարավորություն է տալիս կապ հաստատել ընկերության աշխատակիցների հետ ավելի պարզեցված ձևով՝ առցանց հաղորդագրությունների միջոցով։ Այդպիսի առցանց հաղորդագրությունները գործում են 24/7 ռեժիմով՝ հնարավորություն տալով օգտատերերին իրենց հարցերը, առաջարկությունները կամ մեկնաբանությունները ուղղել առանց ժամային սահմանափակումների։ 

Աշխատակիցների անմիջական պարտկանությունների մեջ է մտնում ժամանակին և արդյունավետ կերպով պատասխանել օգտատերերի կողմից ուղղված հարցերին, ինչը, ընդհանուր առմամբ, կատարվում է պատշաճ կերպով։ Հետևաբար կարելի է ասել, որ սպասարկման կենտրոնը ապահովում է սպասարկման բարձր որակ և հանդիսանում է ընկերության ուժեղ կողմերից մեկը։

Եզրակացություն

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը, չնայած այն փաստին, որ չունի Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող հավելվածներ, առաջարկում է պաշտոնական կայքի և դրա բջջային տարբերակի համակցությունը, որոնք համալրված են տարբեր ֆունկցիոնալ հատկություններով։ Պետք է նշել, որ դրանք ոչնչով չեն տարբերվում միմյանցից։ 

Բջջային տարբերակում կարելի է օգտվել նախախաղային և Live իրադարձությունների վրա խաղադրույքներ կատարելու և սպորտային իրադարձությունների ուղիղ հեռարձակումներ ը և վիճակագրական տվյալների գրաֆիկական իլյուստրացիաներ ը դիտելու հնարավորություններից ։ 

Կայքում կարելի է նաև արագ և պարզ կերպով կապ հաստատել ընկերության սպասարկման բաժնի աշխատակիցների հետ, ովքեր օպերատիվ կերպով արձագանք ում են բոլոր հարցումներին։

Առավելություններն և թերությունները

Պաշտոնական կայքի բջջային տարբերակի առավելությունների մեջ կարելի է նշել՝ 

  • Գրանցվելու հնարավորությունը,
  • Ելքագրման հնարավորությունը,
  • Ուղիղ հեռարձակումները դիտելու հնարավորությունը,
  • Սպասարկման կենտրոնի հետ կապ հաստատելու հնարավորությունը։

Պաշտոնական կայքի բջջային տարբերակի թերությունների մեջ կարելի է նշել՝ 

  • Android հավելվածի բացակայությունը,
  • iOS հավելվածի բացակայությունը։

Հաճախակի տրվող հարցեր

  • Արդյո՞ք գործում է Adjarabet-ի Android հավելվածը։

Այս բուքմեյքերական ընկերությունը չունի որևէ հավելված, նախատեսված տարբեր օպերացիոն համակարգերի համար ։ Այն փոխարենը առաջարկում է պաշտոնական կայքին կից բջջային տարբերակ։

  • Կարող եմ կատարել Live խաղադրույքներ բջջային տարբերակի միջոցով։

Կայքի բջջային տարբերակի միջոցով կարելի է կատարել նախախաղային և Live խաղադրույքներ ցանկացած սպորտային կամ խաղային իրադարձության վրա։

  • Ինչպե՞ս ներբեռնել կայքի բջջային տարբերակը iOS համակարգով աշխատող հեռախոսներում։

Adjarabet ընկերության կայքի բջջային տարբերակի ներբեռնում իրականացնել հարկավոր չէ, պարզապես պետք է հեռախոսի միջոցով այցելել կայք, որն էլ ավտոմատ կերպով կուղղորդի դրա բջջային տարբերակ in։

  • Արդյո՞ք հնարավոր է կապ հաստատել սպասարկման կենտրոնի հետ հավելվածի միջոցով։

Բջջային տարբերակի միջոցով հնարավոր է կապ հաստատել ընկերության սպասարկման բաժնի աշխատակիցների հետ, որոնք կօգնեն լուծել ցանկացած խնդիր։

  • Ինչպե՞ս կարող եմ դիտել խաղերի ուղիղ հեռարձակումները։

Adjarabet բուքմեյքերական ընկերության կայքի բջջային տարբերակում հասանելի են սպորտային և խաղային իրադարձությունների ուղիղ հեռարձակումները կամ դրանց վիճակագրական տվյալների գրաֆիկական իլյուստրացիաները։

Want to see explosive traffic growth for your iGaming site?

Igaming Text Lab can make it happen!

Table of Contents

Order content

Contact us and our project manager will respond asap!